An alumni friend
Հակոբ Իշխանյանի հիշողություններից
Երբ հիշողությամբ գնում եմ երիտասարդական տարիները, սովետական ռեժիմը, որտեղ ամեն մի մարդ, կողքինին կասկածանքով, վախով էր նայում, հետը խոսում: Մեկ էլ հանդիպում ես մաքուրից մաքուր քո հասակակցին (Ավոին), որը իր անկեղծությամբ գրավում է քեզ: Ընկերությունը, ուներ իր կանոնները, ձևերը, հատկապես Երևանյան պահպանողական միջավայրում: Ես ում հետ, որ ընկերություն եմ արել հավատացել եմ, որի համար ինձ ինստիտուտ չէին թողում ընդունվեմ, որպես «ֆորմալիստ»:
Այս անմարդկային աշխարհում հանդիպեցի Ավոին, որը դարձավ իմ ընտանիքի մտերիմ անդամը:
Ինստիտուտի ընդունելության, գծանկարի քննությունն ենք հանձնում, 4 ժամ նկարելուց հետո ընդմիջում էր: Բոլորս իրար գործերն էինք նայում, ով ինչպես է նկարում: Նախանձով և հիացմունքով նայում էինք Ավո Ասատրյանի և Ռուբեն Ղևոնդյանի գծանկարներին, նրանք կողք կողքի էին նստած: Անցան տարիներ, Ավոն և Ռուբոն դարձան իմ լավագույն ընկերները: Զարմանալի չէ, ես նրանց միշտ միասին եմ տեսնում, երկու ինտելեգտ անհատականություններ:
Ավոն շատ նուրբ, ռոմանտիկ նկարիչ էր, շատ պահանջկոտ իր նկատմամբ: Ցուցամոլությունը, ինքնահավանությունը խորթ էին Ավոին: Աղջիկս նորածին էր, պետք է տեսնեիք Ավոին ինչպես հիացած, հարազատի պես գուրգուրանքով էր, ժամերով նստում, նայում, որպես հրաշքի: Ես մեկ էլ կյանքումս չհանդիպեցի Ավոի պես ինտելեկտ, բարի, անկեղծ, մարդասեր, հրեշտակի պես մաքուր անձնավորության:
Հակոբ Իշխանյան, Մարտ 27, 2026