Ավետ Ասատուրը (Ավետիք Օգսենի Ասատրյան) նկարիչ Օգսեն Ասատրյանի առաջնեկ որդին, ծնվել է Երեւանում 1942թ. մայիսի 19-ին: Դեռեւս փոքր հասակից դրսեւորել է մեծ սեր դեպի նկարչությունը: Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում սովորելուն զուգահեռ, տարիներ շարունակ հաճախել է Երեւանի Պիոներ պալատի նկարչության խմբակը: Խմբակի ղեկավարն էր հանրահայտ մանկավարժ Գագիկ Ղազարյանը: Ավետը խմբակում ծանոթացավ իր կյանքի անբաժան ընկերների հետ, որոնք հետագայում դարձան 70-ականների հրաշալի նկարիչներ: Դրանց թվում էին` Անատոլի Պապանյանը, Ռուբեն Ղեւոնդյանը, Գաստելո Գասպարյանը, Կարեն Աղամյանը… Խմբակի ուսուցման մեթոդը այնքան բարձրակարգ էր, որ վերը նշված սաները առանց այլ հավելյալ կրթության ընդունվեցին Երեւանի Գեղարվեստա-Թատերական Ինստիտուտ: Ավետ Ասատուրի ուսանողական տարիների դասախոս-ղեկավարներից էին Էդվարդ Իսաբեկյանը, Վռամշապուհ Շաքարյանը, Բաբկեն Քոլոզյանը, Հմայակ Ավետիսյանը, Անատոլի Պապյանը … :
Այդ տարիներին ձեւավորվեց Ավետի սերը դեպի սարերը, ծովը, անսահման տարածքների եւ բնության անընդգրկելի տարերը: Մի քանի տարի մասնակցել է արշավների դեպի Հայաստանի տարբեր վայրեր: 1960-1964 թվականների ընթացքում մի քանի տարի հանգստացել է Ղրիմում գտնվող նկարիչների հայտնի հանգստյան տանը, որի շնորհիվ Գուրզուֆյան թեմաները կազմում են իր գեղանկարչական մասի մի հսկայական հատված:
Հետագա տարիներին Ավետը կատարելագործեց գծանկարի նկատմամբ ունեցած իր սերը: 1970 Մոսկվայի արվարձանում գտնվող Սենեժի նկարիչների հանգստյան տանը իր ուժերը փորձեց լիտոգրաֆիա մեջ: Այդտեղ էր որ մտերմացավ լիտվուհի մանկական գրքի նկարչուհի, գրաֆիկ Ռասա Դոչկուտեի հետ: Այդ մտերմության արդյունքում են ծնվել մի շարք աշխատանքներ նվիրված Ռասային, որպես կնոջ գեղեցկության բնօրինակի:
Ավետ Ասատուրը մահացել է 1972թ., նոյեմբերի 4-ին, 30 տարեկան հասակում:
Ավետ Ասատուրի հետմահու անհատական ցուցահանդեսը բացվել է 1974թ. հունվարի 6-ին: Ցուցահանդեսում ներկայացվել են շուրջ 40 կտավներ եւ ավելի քան 100 գծանկարներ:
Ցուցահանդեսի հրավիրատոմսը:
The invitation card of the exhibition.
Ցուցահանդեսի հրավիրատոմսը
Ցուցահանդեսի բուկլետի բովանդակությունը այստեղ:
Ցուցահանդեսի հաջող ընթացքին զուգընթած մամուլում տպագրվեցին մի քանի հոդվածներ:
Ռուսալեզու «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի ապրիլի համարում Վահրամ Թաթիկյանի հեղինակած հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
«Գարուն» ամսագրի սեպտեմբերի համարում տպագրված արվեստաբան Մարտին Միքայելյանի հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նույն 1974 թվին մի կարճ հաղորդում արվեց նաեւ հայկական հեռուստատեսությամբ:
1979 (?) թվականին Հայաստանի պետական պատկերասրահում կազմակերպված գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսում ցուցադրվեցին Ավետ Ասատուրի մի քանի գծանկարներ, որոնք էլ հետագայում պատկերասրահը գնեց որպես իր մշտական ֆոնդի մի մաս:
Avet Asatour (born Avetik Asatryan, son of the graphic artist Ogsen Asatryan, May 19th, 1942 – November 4th, 1972) whose work was rarely publicly displayed. His posthumous solo exhibition was previewed on January 6th, 1974 in House of Architects. More than 40 canvases and 100 artworks were presented to the public review. Some local magazines had published articles after the exhibition.
Booklet of the exhibition can be found here.
“Liternaturnaya Armenia” (Литературная Армения) April issue 1974, article written by Vahram Tatikyan; full article in Russian here.
“Garun” (Գարուն) September issue 1974, article written by art critic Martin Michaelyan; full article in Armenian here.
In 1979 (?) in the Armenian State Gallery, an exhibition was organized featuring graphic artists. Some of Avet’s works were included in the exhibition which were then acquired by the Gallery to be included in the permanent collection.