Hakop Ishkhanian, Sculpture

An alumni friend

Հակոբ Իշխանյանի հիշողություններից

Երբ հիշողությամբ գնում եմ երիտասարդական տարիները, սովետական ռեժիմը, որտեղ ամեն մի մարդ, կողքինին կասկածանքով, վախով էր նայում, հետը խոսում: Մեկ էլ հանդիպում ես մաքուրից մաքուր քո հասակակցին (Ավոին), որը իր անկեղծությամբ գրավում է քեզ: Ընկերությունը, ուներ  իր  կանոնները, ձևերը, հատկապես Երևանյան պահպանողական միջավայրում: Ես ում հետ, որ ընկերություն եմ արել հավատացել եմ, որի համար ինձ ինստիտուտ չէին թողում ընդունվեմ, որպես «ֆորմալիստ»:

Այս անմարդկային աշխարհում հանդիպեցի Ավոին, որը դարձավ իմ ընտանիքի մտերիմ անդամը:

Ինստիտուտի ընդունելության, գծանկարի քննությունն ենք հանձնում, 4 ժամ նկարելուց հետո  ընդմիջում էր: Բոլորս իրար գործերն էինք նայում, ով ինչպես է նկարում: Նախանձով և հիացմունքով նայում էինք Ավո Ասատրյանի և Ռուբեն Ղևոնդյանի գծանկարներին, նրանք  կողք կողքի էին նստած:  Անցան տարիներ, Ավոն և Ռուբոն դարձան իմ լավագույն ընկերները: Զարմանալի չէ, ես նրանց միշտ միասին եմ տեսնում, երկու  ինտելեգտ անհատականություններ: 

Ավոն շատ նուրբ, ռոմանտիկ նկարիչ էր, շատ պահանջկոտ իր նկատմամբ: Ցուցամոլությունը, ինքնահավանությունը խորթ էին Ավոին: Աղջիկս նորածին էր, պետք է տեսնեիք  Ավոին ինչպես հիացած, հարազատի պես  գուրգուրանքով էր, ժամերով նստում, նայում, որպես հրաշքի: Ես մեկ էլ կյանքումս չհանդիպեցի Ավոի պես ինտելեկտ, բարի, անկեղծ, մարդասեր, հրեշտակի պես մաքուր անձնավորության:

Հակոբ Իշխանյան,  Մարտ 27, 2026

Comments are closed.