Comments left in the past:
Hakop Ishkanian, March 11, 2014
Ավոյի համար այս աշխարհը շատ նեղ է !!!
Ես եւ Չինարան (կինս), հաճախ ենք հիշում Ավոյին: Մարդկային բոլոր արժանիքներով օժտված մի երիտասարդ, որը սիրահարված էր, հարբած էր կյանքի վրա: Եւ փորձում թափանցել, ճանաչել մարդու արժանիքները այս աշխարհում:
Երիտասարդ էի, հաճախ հուսահատվում էի, Ավոն իր լավատեսությամբ եւ սիրով փորձում էր մխիթարել ինձ: Այսօր էլ ես շատ եմ փնտրում Ավոյին, որպես Մարդու եւ որպես նկարչի:
Հակոբ Իշխանյան
Սամվել Սաղաթելյան, May 24, 2012
Արեգ ջան, Շնորհակալություն որ փորձում ես բացահայտել այս շատ հետաքրքիր նկարիչին նրանց համար, ովքեր ծանոթ չեն նրա արվեստին. Գրաֆիկաները շատ դուրս եկան։ Ափսոսում եմ, որ ժամանակին չեմ տեսել նրանք ամբողջությամբ։
Armen Iskandaryan, May 24, 2012
Ապրես Արեգ
Ավիկը մեծ հույսեր էր կապում քո հետ
Ավիկը շատ ինքնատիպ ու բարի անձ էր, ինչը արտացոլվել է իր կտավներում
Հարգանքներով Արմեն
Arsen Karapetyan, May 21, 2012
Շատ ազդեցիկ էր, ափսոս առաջ չեմ ճանաչել Ասատուրի արվեստը
Ֆրինա Մուրադյան, May 19, 2012
ՀԻՇԵՆՔ ԱՎԻԿԻՆ…..
Քանի տարի է անցել….Սիրահարված էր կյանքին, բայց իրեն թվում էր, որ դա փոխադարձ չէ…..
Այսքան զգացմունք, հուզականություն…
Կյանքը հասկանալու բյուր փորձեր…
Ի վերջո թողեց մեզ հրաշք նկարներ, մի- մի կտորներ իր հոգուց, մսից, արյունից….կյանքից….
Գրաֆիկան լավ չէի հիշում,երջանիկ եմ, որ վերագտա…
Ողջույն բոլորին, ով այսօր մեզ հետ է, Ավիկի հետ է………….