Martin Michaelyan, Avet Asatour

ԱՎԵՏ ԱՍԱՏՈՒՐ
Մարտին Միքայելյան – (արվեստաբան)
Հոդվածը տպագրվել է “Գարուն” ամսագրի 1974թ. սեպտեմբերի համարում:
Martin Michaelyan – (art critique)
Article published in magazine “Garoun” (Spring),  in September, 1974 issue.

Երեսուն տարիների սովորական ընթացքի մեջ Ավետ Ասատուրն ապրեց իր լարված ու հե­տաքրքիր  կյանքը:

Նրա կտավների արտահայտչականության լա­րումը, նպատակամղված Էքսպրեսիան, «ներքնատեսությունը» կարծես իրերը ներկայացնում են տարբեր հարթությունների վրա՝ բացասելով միագիծ տպավորության հնարավորությունը:

Ավետ Ասատուրը չինացի հին վարպետների նման խախտում է իրականության պատրանքը շրջանակի մեջ պարփակելու ավանդույթը և իր պատկերների վրա տեղադրում բանաստեղծու­թյուններ, սեփական մտքերը: Եթե մեկնաբանենք պատկերի ու բանաստեղծության ամբողջակա­նությունը, ընդամենը սահմանափակվելու ենք տեսածի ու կարդացածի վերարտադրությամբ, որն այս նկարների ճշգրիտ ընկալումը չէ: Բա­ռերի ու տողերի ձևերը, լատինական շրիֆտը, այս ամենի հետ հարաբերվող կտավի ազատ տարածությունը ենթադրում են հոգեկան մի պրո­ցես, որի ակունքը ոչ շարադրանքի բովանդա­կությունն է, ոչ էլ պատկերված իրերի ուրվագի­ծը: Նույնիսկ Ուիթմենի տողերն այստեղ մի ուրիշ նշանակություն ունեն, որովհետև հանդես են գա­լիս մի նոր համակարգում, ինֆորմացիայի մի ուրիշ որակի ու քանակի  հետ:

Նկարչի խոհերը կյանքի ու մարդու մասին են. նրանք թեև արտահայտված են սիմվոլիկ ձևերով, սակայն առավել քան «փաստագրական» են: Դժվար չէ այստեղ նկատել «մաքուր և զվարթ հոգու» (իր բառերն են) կատարելության ձգտումը, ներքին լարումը:

նա չհասցրեց կատարելագործել իր վարպե­տությունը: Սակայն կարողացավ ստեղծել ձևեր, որոնք դիտողներին մղում են մտքերի շարժման և «ոգեշունչ  ձգտումի» գեղեցկությանը:

«Թռչնակերպ աղջիկը»Թռչնակերպ աղջիկը

Comments are closed.